Հետևեք մեզ։

Սիրելի քաղաքացիներ, սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

12:20, 23 դեկտեմբեր 2024
Սիրելի քաղաքացիներ, սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել և նկարն ուղարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ:  Գրառմանս իմաստը հետեւյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (եւ ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո: 

Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»,-գրել է նա:

Վերլուծական