Հետևեք մեզ։

Իրանն ու Ռուսաստանը հունվարին համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն

09:36, 23 դեկտեմբեր 2024
Իրանն ու Ռուսաստանը հունվարին համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն

Իրանն ու Ռուսաստանը կարող են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել, ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։


«Հուսով եմ, որ այս փաստաթուղթը կստորագրվի ամսվա վերջին»,- ասել է նա։


Նախկինում Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել էին երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ։ Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովի ժամանակ, սակայն երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում զրույցի ժամանակ պայմանավորվել են, որ փաստաթուղթը կստորագրվի առանձին այցի ժամանակ։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները