Հետևեք մեզ։

Բայրամովը սերբ նախարարին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի խնդիրների մասին

11:02, 23 դեկտեմբեր 2024
Բայրամովը սերբ նախարարին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի խնդիրների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարկո Յուրիչի հետ։


Այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

 

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, անվտանգության, տնտեսական և էներգետիկ հարցեր, հումանիտար և այլ ասպեկտներ։

 

Ջեյհուն Բայրամովը սերբ գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ ընթացող խաղաղության և կարգավորման գործընթացի, ինչպես նաև խաղաղության օրակարգի խնդիրների մասին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները