Հետևեք մեզ։

Թրամփը միլիարդատեր Ֆայնբերգին առաջադրել է Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնում

11:53, 23 դեկտեմբեր 2024
Թրամփը միլիարդատեր Ֆայնբերգին առաջադրել է Պենտագոնի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Սթիվեն Ֆայնբերգին առաջադրում է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին նա դեկտեմբերի 22-ին հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Ֆայնբերգը Cerberus Capital Management LP մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրներից և տնօրեններից մեկն է։ Reuters գործակալության տեղեկատվության համաձայն՝ այդ ընկերությունը ներդրումներ է կատարում նաև պաշտպանական հատվածի կապալառու ընկերություններում:

Թրամփը նշել է, որ իր առաջին նախագահական ժամկետում (2017-2021 թթ.) ձեռնարկատերը հետախուզության հարցերով խորհրդատվական խորհրդի կազմում էր:

Պենտագոնի հավանական ապագա ղեկավարը մարտական ​​գործողությունների վետերան և Fox News հեռուստաալիքի հաղորդավար Փիթ Հեգսեթն է: Նրա նշանակումը, սակայն, հարցականի տակ է մնում նրա դեմ բռնաբարության մեջ մեղադրանքների պատճառով, որը, ինչպես պնդում է ենթադրյալ տուժածը, պատահել է 2017 թ. սեպտեմբերին: Հեգսեթը չի ընդունում մեղադրանքը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները