Հետևեք մեզ։

1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը նվիրաբերվել է Հայաստանին

13:27, 23 դեկտեմբեր 2024
1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը նվիրաբերվել է Հայաստանին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրաբերվել 1920-ականներին Լիբանանում գտնվող Ղազիր որբանոցում հայ որբերի կողմից հյուսված գորգը։

Նվիրատուն Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանն է, ով գորգը գնել է էլեկտրոնային բաց աճուրդում:

Գորգն ունի ծաղկային պատկերներ, դրանում օգտագործվել են Սպահանի դպրոցի ավանդույթները: Հյուսվել է 1923-ին հիմնադրված գորգագործական ֆաբրիկայում:

Այն հիմնադրվել է Ղազիրի «աղջիկների որբանոցի» տնօրեն, շվեյցարացի Յակոբ Քյունզլերի ջանքերով: Հայ որբերին և դժվարին իրավիճակում հայտնվածներին նվիրաբար օգնելու համար նրան անվանել են «Հայ որբերի հայր»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները