Հետևեք մեզ։

Արագած գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել

14:18, 23 դեկտեմբեր 2024
Արագած գյուղի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի «Ճլի գյոլ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել դաշտամիջյան հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ս., 2 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում. տուժածներ չկան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները