Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Այս մասին գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,-գրել է նա:
Նշենք, որ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, լե «Նիկոլ Փաշինյանը ստախոսության բացարձակ չեմպիոն է», իսկ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը դիմել էր նախկին ԱԳ նախարարներին և ասել՝ «Հարգելի Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան, փաստորեն դուք որպես ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին և 28 տարի շարունակ (1994թ-ից մինչև 2022թ.), չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը: Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում»։