ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, Գերասիմ Վարդանյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը մերժել և վերջինի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով:
Այս մասին հայտնում են Գերասիմ Վարդանյանի պաշտպանները:
«Այսպիսով, Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ:
Հիշեցնեմ, որ նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում: Իր նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ շինծու վարույթներին, Գերասիմ Վարդանյանը առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով»- հայտնել է պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը: