Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում

20:15, 11 մայիս 2023
Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-16-ն աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բելգիայում։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 11-ին կայացրած որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

 

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 12-16-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)»,- ասվում է որոշման մեջ:

Վերլուծական