Հետևեք մեզ։

Ներկայացվել են նոր կարգավորումներ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում

07:37, 24 դեկտեմբեր 2024
Ներկայացվել են նոր կարգավորումներ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում

Ներկայացվել են նոր կարգավորումներ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում:

Մաս 1. տրամադրվող պետական աջակցության ուղղություններ, որոնք կտրամադրվեն եռամսյակային կտրվածքով.

Աշխատանքային միգրանտներ՝

•  Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին՝  գործում է 2025 թ. հունվարի 1-ից մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը։ 

•  Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն աշխատանքային միգրանտներին՝ գործում է 2026 թ. հունվարի 1-ից մինչև 2031թ․ դեկտեմբերի 31-ը

Նոր աշխատողներ (առաջին անգամ ոլորտ մուտք գործող մասնագետներ)՝

Եկամտային հարկի 60%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին,

Կադրերի պատրաստում և վերապատրաստում՝ 

Եկամտային հարկի 50%-ի չափով աջակցություն տնտեսավարող սուբյեկտներին,

Օրենքը ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2031 թ. դեկտեմբերի 31-ը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները