ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
«Հարգելի Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր նոր մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատել Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ի իր պաշտոնական էջում գրել է Պապիկյանը: