Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ՊՆ համարանիշներով ավտոբուսը Բագրևանդի փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ ու բախվել էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն էլեկտրասյունը տապալվել է ու ամբողջությամբ երթևեկելի մի գոտին փակել: