Հետևեք մեզ։

Եթե բանավիճելու բան չունեք, գնացեք թոշակի, եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք. Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

09:15, 24 դեկտեմբեր 2024
Եթե բանավիճելու բան չունեք, գնացեք թոշակի, եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք. Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին սոցցանցային իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:

 

Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք եւ ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միեւնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,-գրել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները