Հետևեք մեզ։

Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չի լինի, բայց նրանք կկարողանան շփվել. Կրեմլ

10:57, 24 դեկտեմբեր 2024
Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում չի լինի, բայց նրանք կկարողանան շփվել. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք շփվելու հնարավորություն կունենան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առանձին հանդիպման պլաններ չկան, բայց անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան խոսել», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է արդյոք Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում հինգշաբթի օրը։

Հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները