Տեղի է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական դատավարությունը՝ Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու գործով։
Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլան խնդրել է չեղարկել ձերբակալության որոշումը։
Նա ասել է, որ ապացույցների հետազոտումն ավարտվել է, ուստի խափանման միջոց կիրառելու հիմք չկա։
Սակայն դատախազը չի համաձայնել միջնորդության հետ։ Ըստ դատախազի՝ խափանման միջոցի կիրառումը կապված է որոշակի սպառնալիքների հետ, և դա միայն ապացույցների ոչնչացման հետ չէ։
Դատավոր Միխեյլ Ցինքոլիան մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով մեղադրյալի կողմից նոր հանցագործություններ կատարելու և փախուստի վտանգը:
Նշենք, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական սահմանը ապօրինի հատելու գործով հետաքննությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։