Մայիսի 11-ին ժամը 15:05-ին, Ստեփանակերտ քաղաքի 37-ամյա բնակիչը ոստիկանության քաղաքային վարչություն է դիմել այն մասին, որ իր հորեղբայր՝ 63-ամյա Մուշեղ Շահբազյանը երկար ժամանակ է բացակայում է տնից։
Նա դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել։ Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը միջոցներ է ձեռնարկում վերջինիս գտնելու ուղղությամբ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է բոլորին`
ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ, զանգահարել ոստիկանություն` 1-02, /047/ 94-07-02 հեռախոսահամարներին, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։