Հետևեք մեզ։

Դեռ ՀՖՖ-ն է հարյուրավոր միլիոններ պարտք Ռուբեն Հայրապետյանին, այս գործը հարուցվել է նրա անձի, ոչ թե որևէ փաստի առթիվ. փաստաբան

11:26, 24 դեկտեմբեր 2024
Դեռ ՀՖՖ-ն է հարյուրավոր միլիոններ պարտք Ռուբեն Հայրապետյանին, այս գործը հարուցվել է նրա անձի, ոչ թե որևէ փաստի առթիվ. փաստաբան

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և իր ընտանիքի նկատմամբ շարունակվում է դեռ 5 տարի առաջ մեկնարկած քաղաքական հետապնդումը։ Այս մասին հրավիրած ասուլիսում հայտարարել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Քրեական գործի շուրջ 30 հատորի ուսումնասիրությունը հիմք է տալիս ևս մեկ անգամ փաստաթղթավորված համոզվելու, որ այս քրեական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, այլ՝ ոչ թե որևէ փաստի առթիվ։

Բոլորս էլ հիշում ենք, որ ՀՖՖ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» կազմակերպությունների իրավահարաբերություններում դեռ ՀՖՖ-ն է հարյուրավոր միլիոններ պարտք Ռուբեն Հայրապետյանին»,- ասել է Մակինյանը։

«Հափշտակությունը շահադիտական մղումներով կատարվող արարք է։ Շահադիտական մղումներ ունեցող մարդը 2,5 միլիոն դոլար իր անձնական միջոցներից ծախսու՞մ է հավաքականի թռիչքները կազմակերպելու համար»,- նշել է փաստաբանը և հավելել՝ միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ պարզելու՝ արդյոք այդ թռիչքների համար ֆեդերացիան 1 լումա ծախսե՞լ է, թե ոչ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները