Հետևեք մեզ։

2,5 միլիոն դոլար ներդնող մարդը 150 միլիոն դրամ կյուրացնի՞ ՀՖՖ-ից․ Ամրամ Մակինյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքի մասին

12:58, 24 դեկտեմբեր 2024
2,5 միլիոն դոլար ներդնող մարդը 150 միլիոն դրամ կյուրացնի՞ ՀՖՖ-ից․ Ամրամ Մակինյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մեղադրանքի մասին

ՀՖՖ-ի համար անձնական միջոցներից 2,5 միլիոն դոլար ներդնող Ռուբեն Հայրապետյանը 150 միլիոն դրամ կյուրացնի՞ ՀՖՖ-ից․ այս մասին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը։

 

Նշենք, որ վերջերս Ռուբեն Հայրապետյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ նաև 150 միլիոն դրամի հափշտակության մեղադրանք։

 

 

«Ես ուսումնասիրել եմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 22 թռիչք՝ տարբեր ուղղություններով, յուրաքանչյուրն առնվազն 100 հազար դոլար արժողությամբ։ Ընդհանուր առմամբ, միայն այդ 22 թռիչքների համար Ռուբեն Հայրապետյանը 2,5 միլիոն դոլար է վճարել իր անձնական միջոցներից՝ այս չվերթների չարտերները կազմակերպելու համար, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնի տարբեր խաղերի։ Ո՞ւմ եք մեղադրում յուրացումների մեջ»,- հարցնում է Ամրամ Մակինյանը:

 

Նա նաև ցուցադրեց թղթեր, ըստ որի` Ռուբեն Հայրապետյանը նաև հարյուր հազար դոլարներով վճարել է ՀՖՖ-ին, որպես բարեգործություն. 2003-ից սկսած, հավաքականի՝ միջազգային որակավորում ունեցող մարզիչների և նրանց օգնականի աշխատավարձները վճարվել են Հայրապետյանի անձնական գումարներից․

«ՀՖՖ բյուջեից մի դրամ տրվե՞լ է այդ նպատակով։ Հասկանում եք, չէ՞, ինչ գումարների մասին կարող է խոսք լինել: Անդորրագրերիղ մեկով միայն 96 հազար դոլարի մասին է խոսքը»,-ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները