Իրանի Նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով ներկայում նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ռազմավարական հարցերով խորհրդականն է, այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի ու հանդիպել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ իրանցի բարձրաստիճան գործիչը շնորհավորել է հայության Սուրբ Ծնունդն ու Ամանորը, բարեմաղթանքներ հղել՝ կարևորելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունը։