Հետևեք մեզ։

Նոր տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցիներին. Հայկ Մարության

20:06, 24 դեկտեմբեր 2024
Նոր տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցիներին. Հայկ Մարության

Նոր տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցիներին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թևն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման և, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը։ 

Այս մասին գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը.

 

-ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Այս վերջին թանկացումները, տրանսպորտի թանկացման նրանց փորձերը, երկրով մեկ գույքահարկի, շահութահարկի ու այլ հարկերի ու տուրքերի ավելացումը միայն մեկ անուն ունի՝ սա պետական մակարդակի թալան է։ 

 

Արձանագրենք նաեւ, որ ՔՊ կուսակցությունն այս թանկացումներն իրականացնում է իր հավատարիմ դաշնակիցների՝ «Հանրապետություն» կուսակցության լիդերներ Արամ Զ. Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաեւ «Հանրային ձայն» խմբակցության մնացորդների օգնությամբ»:

Վերլուծական