Իրանում չեղակվել է WhatsApp-ի և Google Play հավելվածների առցանց խանութի օգտագործման արգելքը: Այս մասին որոշումը կայացվել է Իրանի Կիբերտարածության բարձրագույն խորհրդի նիստում, հաղորդում է IRNA-ն:
Նշվում է, որ խորհրդի անդամները միաձայն կողմ են քվեարկել WhatsApp և Google Play մուտքի սահմանափակումների վերացման որոշմանը։