ՀՀ պետական պարտքը 2024թ. վերջին կլինի մոտավորապես 49.8 տոկոս` ֆինանսների նախարարության սպասումներով։
Այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դա կախված կլինի ՀՆԱ-ի ցուցանիշի հրապարակումից, որը տեղի կունենա գարնանը։ Մեր նախնական գնահատականով` ՀՆԱ-ն կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,- ամփոփիչ ասուլիսում հայտարարել է նա։