Հետևեք մեզ։

Ղազախստանում ինքնաթիռի կործանումից հետո վեց մարդ ողջ է մնացել

08:52, 25 դեկտեմբեր 2024
Ղազախստանում ինքնաթիռի կործանումից հետո վեց մարդ ողջ է մնացել

Ղազախստանի Առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովան հայտնել է, որ Ակտաուում ավիավթարից ողջ է մնացել վեց մարդ։

Ավելի վաղ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանում։ Ըստ նախնական վարկածի՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել ինքնաթիռի բախումը թռչունների երամի հետ։

«Առայժմ հայտնի են վեց փրկվածներ, նրանք ծայրահեղ ծանր վիճակում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները