Հետևեք մեզ։

Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարից ողջ է մնացել 25 մարդ

09:10, 25 դեկտեմբեր 2024
Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարից ողջ է մնացել 25 մարդ

Ղազախստանում կործանված ինքնաթիռում եղել է 37 ադրբեջանցի, 6 ղազախ, 3 Ղրղզստանի, 16 ՌԴ քաղաքացի։ Այս մասին հաղորդել են Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից։

Երկրի առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ ավիավթարից ողջ է մնացել 25 մարդ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի օդանավակայանում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։

Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում է ադրբեջանական AZAL-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները