Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից վերադառնում է Ադրբեջան՝ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում։
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ կործանված ինքնաթիռում եղել է 37 ադրբեջանցի, 6 Ղազախստանի, 3 Ղրղզստանի և 16 ՌԴ քաղաքացի։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է։
Հայտնի է, որ ողջ է մնացել 25 մարդ։ Ինքնաթիռում եղել է 105 ուղևոր։