Ռուս երգչունի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու, բասկետբոլիստ Յանիս Տիմմայի մարմինը տեղափոխվել է Լատվիա։ Այս մասին հայտնել է մարզիկի քույրը՝ Լելդե Զանդեցկան։
Դեկտեմբերի 17-ին իրավապահ մարմինները ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող տներից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Տիմմայի մարմինը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 32-ամյա լատվիացի բասկետբոլիստն ինքնասպան է եղել։
«Այսօր առավոտյան Յանիսը ժամանել է Լատվիա, մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին աջակցության համար։ Հրաժեշտը տեղի կունենա Ռիգայի դիակիզարանում դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին»,- գրել է Զանդեցկան: