Հետևեք մեզ։

Կրեմլը հույս է հայտնել, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

11:13, 25 դեկտեմբեր 2024
Կրեմլը հույս է հայտնել, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։


Պեսկովը լրագրողներին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Նա պարզաբանել է, որ միջոցառմանը երկրի ղեկավարի ելույթը բաց է լինելու լրատվամիջոցների համար։


«Այսօր, ցավոք, Հայաստանի վարչապետ Փաշինյանը չի կարողանա անմիջականորեն ներկա գտնվել ոչ պաշտոնական հանդիպմանը, գիտեք, նա ինքը նախօրեին հայտարարել էր, որ կորոնավիրուսի դրական թեստ է ստացել։ Նա որոշել է մեկուսանալ։ Բայց մենք հուսով ենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Պեսկովը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները