Հետևեք մեզ։

Բրյունետը` եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

23:31, 11 մայիս 2023
Բրյունետը` եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող «Եվրատեսիլ-2023»–ում Հայաստանի պատվիրակ Բրյունետը հանդես եկավ երկրորդ կիսաեզրափակչի երկրորդ համարի տակ։ Նա ներկայացրեց  իր Future lover երգը։

 

Հիշեցնենք` մայիսի 9-ին տեղի էր ունեցել Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ եզրափակիչ փուլ են անցել հետևյալ երկրները` Նորվեգիա, Խորվաթիա, Մոլդովա, Շվեյցարիա, Ֆինլանդիա, Չեխիա, Իսրայել, Պորտուգալիա, Շվեդիա, Սերբիա: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13–ին։