Ս.թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և «ArmTactical Training Centre» համալիրի ղեկավար կազմերի մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են «Arm Tactical Training Centre» համալիրի առաջարկությունները ՀՀ ՆԳՆ պարեկային ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների համար մշակված հատուկ տակտիկական պատրաստության շրջանակներում իրականացման, միջազգային չափանիշներին համապատասխանող վերապատրաստման ու կատարելագործման վերաբերյալ: