Հետևեք մեզ։

Օդանավը վատ եղանակի պատճառով փոխել է ուղղությունը և թռչել դեպի Ակտաու օդանավակայան․ Ալիևը մանրամասներ է հայտնել

13:36, 25 դեկտեմբեր 2024
Օդանավը վատ եղանակի պատճառով փոխել է ուղղությունը և թռչել դեպի Ակտաու օդանավակայան․ Ալիևը մանրամասներ է հայտնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեռևս վաղաժամ է խոսել Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի պատճառների մասին:

 

«Ինձ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ օդանավը վատ եղանակի պատճառով փոխել է ուղղությունը և սկսել է թռչել դեպի Ակտաու օդանավակայան, վայրէջքի ժամանակ տեղի է ունեցել վթար։ Վթարի պատճառները հայտնի չեն։ Տարբեր վարկածներ կան։ Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսելը։

 

Գործը պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Քրեական գործը հարուցվել է Գլխավոր դատախազության կողմից, և, բնականաբար, Ադրբեջանի հանրությունը պարբերաբար կտեղեկացվի հանձնաժողովի աշխատանքի արդյունքների և քրեական գործի ընթացքի մասին», - հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները