Հետևեք մեզ։

«Եվրատեսիլ»–ում Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուռաաա» կգրեք, իսկ սահմանին վիրավոր ունենք, բայց ձեր գործին եղեք, չխանգարեմ. Անդրե

23:46, 11 մայիս 2023
«Եվրատեսիլ»–ում Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուռաաա» կգրեք, իսկ սահմանին վիրավոր ունենք, բայց ձեր գործին եղեք, չխանգարեմ. Անդրե

Լիվերպուլում ընթանում է «Եվրատեսիլ 2023»–ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Նախքան մրցույթի մեկնարկը Եվրատեսիլում 2006-ին  Հայաստանն առաջինը ներկայացրած Անդրեն գրել է Եվրատեսիլին արձագանքի մասին.

«Հեսա «Եվրատեսիլ»–ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուռաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ, բայց դուք ձեր գործին եղեք, չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեզ խորը քնից»,– գրել է երգիչը:

Վերլուծական