Մինսկի համաժողովի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան որոշումների ընդունման օպտիմալ ուղին Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է այդ ինստիտուտների վերացման մասին»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ ամեն ինչ սկսվել է Արևմուտքի կողմից Մինսկի խմբի ձևաչափի աշխատանքի արգելափակումից, որին հաջորդել են «գետնի վրա» փոփոխությունները: