Հետևեք մեզ։

Երեխայի առողջ սննդակարգը տոնական օրերին

07:13, 26 դեկտեմբեր 2024
Երեխայի առողջ սննդակարգը տոնական օրերին

Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի, հաղորդում է առողջապահության նախարարությունը։

Մասնագետները խորհուրդ են տալիս այս ընթացքում  պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը: Երեխաներին չպետք է զրկել տոնական ուտեստներից, սակայն անհրաժեշտ է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով՝ խնդիրներից խուսափելու համար։

Մի քանի պարզ կանոն՝ երեխաների առողջ սննդակարգը պահպանելու համար.

Օգտագործել թարմ և բալանսավորված սնունդ

Ուշադրություն դարձնել ինչպես տանը պատրաստված, այնպես էլ վաճառվող սննդի ժամկետներին

Խուսափել հում կամ վատ ջերմամշակված մսամթերքից

Ձեռնպահ մնալ տնային պայմաններում պահածոյացված մթերք օգտագործելուց

Խուսափել ծանրամարս, մեծաքանակ և ուշ ժամերին սնունդ ընդունելուց

Ընդեղեն օգտագործելիս լինել զգոն, հատկապես մինչև 3 տարեկան երեխաների շրջանում, այն կարող է խցանել շնչուղիները

Խուսափել գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր օգտագործելուց

Ինքնազգացողության վատացման դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի:

Վերլուծական

Ամենաընթերցվածները