«ՌԴ ԱԴԾ-ին հաջողվել է խափանել հատուկ գործողությանը մասնակցող ռուս բարձրաստիճան զինվորականների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ծրագրված մի շարք մահափորձեր», հայտնում է հետախուզության հանրային կապերի կենտրոնը։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են այդ սպանությունների նախապատրաստման մեջ ներգրավված ՌԴ չորս քաղաքացիներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականի սպանության համար պետք է օգտագործվեր պայթուցիկ սարք, որը քողարկված էր որպես power bank։
«Այս ահաբեկչությունն իրականացնելու համար նոյեմբերին Մոսկվա էր ժամանել ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, ՌԴ քաղաքացի, ով մշտապես բնակվում էր Ուկրաինայում 2020 թվականից։ Նա տարանցիկ ճանապարհով ժամանել է Մոլդովա՝ արտաքսման անվան տակ։ Նա ստիպված է եղել թաքստոցից քողարկված ռումբ ստանալ ու տեղադրել ՊՆ ղեկավարներից մեկի ծառայողական մեքենայի տակ, որի վարորդը նրա մերձավոր ազգականն էր։ Ուկրաինական հատուկ ծառայությունները մտադիր էին պայթյունն իրականացնել հեռակա կարգով։ Դրանից հետո գործակալին խոստացել են, որ կմեկնի Ուկրաինա, իսկ այնտեղից՝ Եվրամիության երկրներից մեկը։
Ահաբեկչության նախապատրաստումը համակարգվել է նաև գործակալի կնոջ միջոցով, ով ապրում է Պոլտավայի շրջանի Միրգորոդ քաղաքում։ Երկրորդ բարձրաստիճան զինվորականին պլանավորել էին պայթեցնել փաստաթղթերով թղթապանակով քողարկված ռումբով, որը պետք է նրան հանձնեին ձերբակալվածներից երկուսը։ Նրանք պայթուցիկ սարքը հայտնաբերել են Մոսկվայի մարզում գտնվող պահոցում՝ օգտագործելով Ուկրաինայի քաղաքացի Վիտալի Ռագոժայի տրամադրած կոորդինատները, ով աշխատում է ուկրաինական հատուկ ծառայություններում և ապրում է Լեհաստանում։
Բացի այդ, օպերատիվ աշխատակիցները հայտնաբերել են Մոսկվայի մի բնակչի՝ նույնպես հավաքագրված ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից, ով հետախուզություն է իրականացրել զինվորականների բնակության և աշխատանքի վայրում։
Նա ստացված լուսանկարներն ու տեսանյութերն ուղարկել է իր համադրողներին՝ ահաբեկչությունների հետագա նախապատրաստման համար», - ավելացրել է ԱԴԾ-ն։
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և կապի միջոցներ։
Ռումբի բաղադրամասերը Ռուսաստան են մատակարարվել կենցաղային տեխնիկայի, գործիքների և ավտոպահեստամասերի տեսքով։
ԱԴԾ-ի քննիչները քրեական գործեր են հարուցել ձերբակալվածների դեմ՝ պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառության, ահաբեկչությունների նախապատրաստման և դավաճանության վերաբերյալ։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։