Հետևեք մեզ։

Վրաստանի նորընտիր նախագահի երդման արարողությանը արտասահմանյան երկրների ներկայացուցիչներ չեն հրավիրվել

10:54, 26 դեկտեմբեր 2024
Վրաստանի նորընտիր նախագահի երդման արարողությանը արտասահմանյան երկրների ներկայացուցիչներ չեն հրավիրվել

Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդման արարողությանը արտասահմանյան երկրների ներկայացուցիչներ չեն հրավիրվել։

Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա նշել է, որ խորհրդարանի նիստերի դահլիճում, որտեղ տեղի է ունենալու արարողությունը, կան որոշակի սահմանափակումներ, կարեւոր է ընտրական կոլեգիայի անդամների մասնակցությունը, ինչպես նաեւ սահմանադրական մարմինների լիարժեք ներկայացվածությունը։

Պապաուաշվիլին նշել է, որ արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները