Հետևեք մեզ։

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ

11:20, 26 դեկտեմբեր 2024
Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ
Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
 
շինարարություն՝ 11․6%,
 
առևտրի շրջանառություն՝ 11․5%,
 
ծառայություններ՝ 10․4%,
 
Արդյունաբերության ծավալները նվազել են 19%-ով։
 
2024թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 27․4%-ով. արտահանումը նվազել է 35%-ով, իսկ ներմուծումը՝ 21․4%-ով:
 
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1․4%:

Վերլուծական

Ամենաընթերցվածները