Ռուսաստանը գնահատում է ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը և շահագրգռված է աշխատանքի ակտիվացմամբ։ Այս մասին այսօր ԵԱՏՄ խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ փոխշահավետ բազմակողմ համագործակցությունը, մենք անկեղծորեն շահագրգռված ենք ակտիվացնել համատեղ աշխատանքը մեր ինտեգրացիոն ասոցիացիայի համակողմանի ամրապնդման համար», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Լենինգրադի մարզի Իգորա առողջարանային համալիրում՝ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում, ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ ԵԱՏՄ առաջնորդների մասնակցությամբ։ Նիստը նախագահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն՝ հեռավար։ Տեղում հայկական կողմը ներկայացնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։