Հետևեք մեզ։

Հռոմի պապի հայտարարությունների պատճառով Վատիկանի նվիրակը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

12:40, 26 դեկտեմբեր 2024
Հռոմի պապի հայտարարությունների պատճառով Վատիկանի նվիրակը կանչվել է Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Էդեն Բար-Թալը Իսրայելում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ադոլֆո Տիտո Իլյանուին կանչել է գերատեսչություն՝ կապված Իսրայելի հասցեին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հնչեցրած կոշտ հայտարարությունների հետ։ Այս մասին հաղորդում է Ynet պորտալը։

 

Աղբյուրի տվյալներով՝ Բար-Թալը դժգոհություն է հայտնել Հռոմի պապի հայտարարությունների կապակցությամբ։ Նա այս շաբաթ Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում «երեխաներին գնդակոծելու և դպրոցներն ու հիվանդանոցները ռմբակոծելու» համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները