Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով նիստին տեսակապով մասնակցող ՀՀ վարչապետին, ասաց. «Ես կցանկանայի, որ մեր դիտորդները ներկա գտնվեն նիստերին, այլ ոչ թե հեռուստացույցից մեզ պատմեն, թե ինչպես են մեզ հետ համագործակցելու։ Նիկոլ Վովաևիչ,դա Էեզ չի վերաբերում, Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև հիվանդացել եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և տեսքով երիտասարդ անդամ»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ-ն կրկին տեսակապով կմասնակցի, ինչին ի պատասխան Բելառուսի նախագահը ասել է. «Ինչո՞ւմն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել»։
Նա հավելել է, որ Մինսկում կայանալիք գագաթնաժողովում առցանց ելույթների համար հեռուստացույց կարող է չլինել։
Փաշինյանն էլ հիշեցրել է, որ ինքն արդեն Բելառուս մեկնելու առումով հայտարարություն արել է, և Լուկաշենկոյի հայտարարությանը, թե «կքննարկի հայտարարությունը», Փաշինյանը արձագանքել է. «Իմ հայտարարությունը քննարկման ենթակա չէ»։
Տեսանյութը՝ այստեղ։