Հետևեք մեզ։

Մյասնիկյան պողոտայում վթարի հետևանքով հինգ մարդ է վիրավորվել

17:02, 26 դեկտեմբեր 2024
Մյասնիկյան պողոտայում վթարի հետևանքով հինգ մարդ է վիրավորվել

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտակայքում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

 

Փրկարարները տուժածներ Հ Հ․-ին, Մ Ղ․-ին, ԱԱ․-ին, Ս Հ․-ին և Ի Պ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները