Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության ներկայացուցիչներ, ցանկանում եմ տեղեկացնել` Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի զբաղեցրած պաշտոնիցս հրաժարականի մասին: Այս որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո և համոզված եմ, որ այս պահին ճիշտ է և´ իմ, և´ կազմակերպության համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նախկին պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը:
«Միևնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ իմ հրաժարականը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ պատրաստակամությունը շարունակել աջակցել հայկական շախմատի հետագա զարգացմանը: Ես միշտ կլինեմ հասանելի՝ իմ փորձով, գիտելիքներով և նախաձեռնություններով՝ ոլորտին օգտակար լինելու համար»: