Հետևեք մեզ։

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

07:35, 27 դեկտեմբեր 2024
Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

 

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ  բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով Արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ 

 

Անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ ԻԻՀ դեսպանը կարևորել է խնդիրներին միասնական լուծում տալու ձևավորված պրակտիկայի շարունակական կատարելագործումը ՝ մեջբերելով ասույթը. «Պատուհանը բացելիս՝ մաքուր օդի հետ փոշի էլ է մտնում», ինչին ի պատասխան Արդարադատության նախարարը վերահաստատել է ջանքերի մեկտեղումը ծագող խնդիրներն արագ ֆիլտրելու և լուծելու հարցում:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել արդարադատության համակարգին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Քննարկվել են մեր երկրում անազատության մեջ գտնվող ԻԻՀ քաղաքացիներին վերաբերող մանրամասներ: Հանդիպման ավարտին վերահաստատվել  է ՀՀ-ԻԻՀ դատական և իրավական հարցերով աշխատանքային խմբի՝ Թեհրանում կայանալիք երկրորդ նիստի կազմակերպման անհրաժեշտությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները