Հետևեք մեզ։

ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միակ թեկնածու

08:35, 27 դեկտեմբեր 2024
ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միակ թեկնածու

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։

 

Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը.

 

«Բարեվարքության եզրակացությունը ստանալուց (հունվարին) հետո ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։

 

Քննության և բարեվարքության անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։

 

Անհրաժեշտ է առանձին քննարկել, թե ինչո՞ւ ամբողջ երկրում չգտնվեց որևէ այլ մարդ, ով կուզենա դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները