Հետևեք մեզ։

Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆոտբոլային մարզիչ

11:47, 27 դեկտեմբեր 2024
Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆոտբոլային մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։

«Արմենպրես» հաղորդմամբ` Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 92 միավոր: 

Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: 

23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

 

Վերլուծական