ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում համաձայնություն տալ սահմանից իրենց զինված ուժերը հետ քաշելուն։
Այս մասինհայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը կայուն և արժանապատիվ խաղաղություն տանող ճանապարհին։ Մենք կոչ ենք անում երկու երկրների առաջնորդներին, բրյուսելյան հանդիպմանը համաձայնություն տան սահմանի երկայնքով իրենց զինված ուժերը հետ քաշելուն»,-ասել է Պատելը։