Այն սխալները, որոնք եղել են, մենք վերլուծել ենք և հասկացել ենք, որ գոյություն ունի մեկ ճանապարհ ու դրա իրականացումն անխուսափելի է։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ես չեմ խուսափում սխալներն ընդունելուց և 2025 թվականի պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի։ Ես ինքնաարդարացման ոչ մի պատճառ չունեմ։ Ամեն մարդ իր մեղքի գիտակցումը պետք է ունենա ու կրի պատասխանատվություն։
Չեմ խուսափել սխալներն ընդունելուց, բայց չեմ էլ հրաժարվել հաջողություններ գրանցելու արձանագրումից»,-ասել է նա։
Սրբազանը նշել է, թե երբեք չի ունեցել վարչապետի թեկնածու լինելու ցանկություն։ «Դա եղել է հրապարակում հավաքված մարդկանց ցանկությամբ և այս դահլիճում նստած կուսակցությունների առաջադրմամբ։
Իմ ցանկությունն էր ոչ թե վարչապետի թեկնածու լինելը, այլ վարչապետին հեռացնելը»,-ասել է Բագրատ Սրբազանը։