Հետևեք մեզ։

Չկա շաբաթ, որ տեղեկություն չստանամ ապօրինի գույքի վերադարձի մասով օրինական ուժի մեջ մտած վճռի մասին․ գլխավոր դատախազ

10:10, 27 դեկտեմբեր 2024
Չկա շաբաթ, որ տեղեկություն չստանամ ապօրինի գույքի վերադարձի մասով օրինական ուժի մեջ մտած վճռի մասին․ գլխավոր դատախազ

Ունենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջակայքում 4 վճիռ, որոնք դեռ չեն մտել ուժի մեջ։ Դրանցով կբռնագանձենք 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձում մասնակցություն, շուրջ 1 մլրդ 123 մլն դրամ շուկայական արժեքով։ Սա ժամանակի հարց է։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Դատախազը նշեց, որ ինստիտուցիոնալ առումով, եթե խոսքը Դատախազության ֆունկցիոնալության մասին է, ապա աշխատանքը հասել է ինքնաշխատ մակարդակի, ինստիտուցիոնալացնելու խնդիր ունեն փայերի գնահատման գործընթացում, պետգույքի կառավարման գործընթացում։

«Չկա այդպիսի շաբաթ, որ ես տեղեկություն չստանամ օրինական ուժի մեջ մտած վճռի (ապօրինի գույքի վերադարձի մասով-խմբ․), դրանքով գրանցված սեփականության իրավունքի մասին։ Այս հոսքի ավելացման հետ մեկտեղ խնդիր ունենք սա դնելու էլեկտրոնային ռելսերի վրա», ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները