Եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Արցախի բռնի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած և ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը։
Նշենք, որ Վերա Աղասյանը մահացել է 2024 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, իր բնակության վայրում։ Հաղորդվել է, որ հոկտեմբերի 29-ին կամ 30-ին ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Լաչինի սահմանային անցակետում ծրագրվում էր դիակը հանձնել Հայաստանի պետական համապատասխան կառույցներին, իսկ ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկություն էր ուղարկվել մյուս կողմին՝ ձեռնարկված միջոցառումների մասին, սակայն պատասխան չի եղել։