ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջոն Ալելոն ավարտում է իր գործունեությունը ՀՀ-ում։ ՄԶՔ թիմը տեսանյութ է հրապարակել նրա մասնակցությամբ և կից գրել․
««Ես հեռանում եմ։ Գնալը միշտ էմոցիոնալ պահ է։ Հայաստանից հեռանալը կլինի, թերևս, ամենադժվարը․ այս երկիրն ինձ այնքան գրկաբաց ընդունեց։ Ուր էլ գնացի՝ միշտ այնպիսի զգացողություն էր, թե ընտանիքիս հետ եմ ճաշում»։
Ժամանակը թռչում է. մենք հրաժեշտ ենք տալիս մեր գործակալության տնօրեն Ջոն Ալելոյին։ Նա ավարտում է շուրջ չորս տարվա իր պաշտոնավարումը Հայաստանում։ Ջոնի առաջնորդությամբ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ընդլայնել է իր ազդեցության շրջանակը՝ բյուջեի հատկացումներն ավելացել են, նոր ծրագրեր են մեկնարկել, որոնք նշանակալի դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի բնակիչների համար։
Ջոնի պաշտոնավարման ժամանակահատվածը յուրահատուկ է ոչ միայն նրա արդյունավետ առաջնորդության, այլև Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր սիրո շնորհիվ։
«Գիտե՞ք, ես շատ հպարտ եմ, որ ամերիկացի եմ, բայց եթե հնարավոր լիներ իմ մեջ մի փոքր բան փոխել, ես մասամբ հայ կդառնայի»։
Դիտեք այս ֆիլմը, որտեղ Ջոնն ամփոփում է Հայաստանում անցկացրած տարիները, և եկեք նրան հաջողություն մաղթենք իր հետագա բոլոր նախաձեռնություններում։
Ցտեսությու՜ն, Ջոն։
Լավագույն մաղթանքները՝ ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի ողջ թիմից»։