Հետևեք մեզ։

Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

12:54, 27 դեկտեմբեր 2024
Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան

Անհետ կորած զինծառայողների հարազատները Ազգային ժողովին հարող հատվածում փակել են Բաղրամյան պողոտան։ Նրանք ցանկանում են հանդիպել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ 

«Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք իրեն, որ ուզում ենք հանդիպել, խոսել: Էսօր-էգուց է արել, մեկ ասել է՝ երկրում չեմ, մեկ՝ արձակուրդ եմ: Այսօր էլ պայմանավորվածություն է եղել, եկել ենք, հիմա  իջել է օգնականը, ասել՝ 4 հոգու կընդունի։ Մենք ասացինք՝ 15-20 ծնող ենք, թող ինքը բարի լինի, բոլորին ընդունի, կամ կարող է իջնել այստեղ։ Հարցեր կան, որ բոլորս տանք։ Չեկավ, չի գալիս»,-հայտնեցին ծնողները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները